Նորություններ

«Երկրորդ նախագահը պնդում է, որ Հեյդարը կքաշեր որդու ականջները, եթե անհարգալից վերաբերմունք դրսևորեր իր նկատմամբ»․ Բ․ Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին, իրենց իսկ հավաստմամբ, միավորում են Իլհամ Ալիևի բարդույթները…

Երկրորդ նախագահը պնդում է, որ Ադրբեջանի ղեկավարի հայրը, Հեյդարը, կքաշեր որդու ականջները, եթե նա անհարգալից վերաբերմունք դրսևորեր Քոչարյանի նկատմամբ: Երրորդ նախագահը համոզված է, որ Իլհամ Ալիևը բավարարված չէ պատերազմի արդյունքներով, քանի որ չի հաղթել Սերժ Սարգսյանին:

Իսկ Փաշինյանին Ադրբեջանի նախագահը ծնկաչոք աղաչում էր, որ ՀՀ ներկա վարչապետը իրեն չքննադատի ու դրանով չթուլացնի իր ներքաղաքական դիրքերը…

Տեսնո՞ւմ եք ճակատագիրը մեզ ինչ հզոր ղեկավարներ է պարգևել, բայց մենք, ապիկարներս, նույնիսկ այդքան բարդույթավորված հակառակորդին չկարողացանք հաղթել…»։

Back to top button
Close