ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ավտոբուսի 24-ամյա այս վարորդի հետ ոչ մի տղամարդ դեմ չի լինի երթեւեկել. չափազանց գեղեցիկ՝ նման աշխատանքի համար

24-ամյա Ջոդի Լի Ֆոքսն ավտոբուսի վարորդ է Մեծ Բրիտանիայի Էսեքս քաղաքից: Այո, շատ անսովոր մասնագիտություն երիտասարդ աղջկա համար, բայց ինչպես խոստովանել է ինքը՝ Ջոդին, դա իր երազած աշխատանքն է: 21 տարեկանում աղջիկը գովազդ է տեսել աշխատողների հավաքագրման վերաբերյալ,  որոշել է դիմել և ընդունվել է աշխատանքի:

Աղջկա խոսքով ՝ ուղևորները հաճախ հաճոյախոսություններ են անում իրեն, հատկապես տղամարդիկ: «Երբ տղամարդիկ բարձրանում են ավտոբուս, նրանք հիմնականում նույն կերպ են արձագանքում ՝ ասելով, որ իրենք ավտոբուսի այդպիսի գեղեցիկ վարորդ երբեւէ չեն տեսել: Շատերն ասում են, որ ես չափազանց գեղեցիկ եմ ավտոբուս վարելու համար, և նույնիսկ կանայք են հաճոյախոսություններ անում», — պատմում է գեղեցկուհին:

Ինչպես խոստովանում է Ջոդին, նա միշտ ցանկացել է ավտոբուս վարել: Նա ունի ավտոբուսներ և անգամ լիմուզիններ վարելու լիցենզիա, ինչի համար պահանջվում է պարբերաբար քննություններ հանձնել:

Ջոդի Լի Ֆոքսը սիրում է իր աշխատանքը և մտադիր է շարունակել ավտոբուս վարել՝ մինչև թոշակի անցնելը: Բացի այդ, աղջիկը փորձում է պայքարել «ոչ կանացի» աշխատանքի վերաբերյալ կարծրատիպերի դեմ:

 

Աղբյուր՝  Fishki.net

Back to top button
Close