Նորություններ

Գիտնականներին ապշեցրել է Լուսնի վրա հայտնված քարե սյունը

Անհայտ օբյեկտն անվանել են «մղոնանոց սյուն» (milestone)»։ Այն, ըստ ամենայնի, հողի մեջ բոլորովին վերջերս է խրվել։ Հակառակ դեպքում քարն արդեն մաշված կլիներ տիեզերական քամուց կամ Լուսնի վրա ընթացող այլ գործընթացներից։

Չինական «Չանյէ-4» լուսնագնացը Լուսնի մակերևույթին տարօրինակ առարկա է հայտնաբերել․ քարե սյուն՝ սուր եզրերով։

​Գիտնականների կարծիքով՝ այդ օբյեկտի ձևը վկայում է, որ այն բավականին երիտասարդ է։

​«Սակայն չի հաջողվել պարզել, թե անբնակելի Լուսնի վրա որտեղից է հայտնվել այդ քարը»,– գրում է Space.com–ը։ Ենթադրվում է, որ դա լեռնային հանքաքարի երիտասարդ հատված է, որը կարող է պոկված լինել ավելի խոշոր տիեզերական օբյեկտից, օրինակ՝ երկնաքարից։

Մասնագետները նախատեսում են խորհրդավոր օբյեկտն ուսումնասիրել ինֆրակարմիր սպեկտրաչափի օգնությամբ։

Այդ դեպքում կհաջողվի պարզել քարի բաղադրությունն ու ծագման բնույթը։

Back to top button
Close