Նորություններ

«GPS»-ային սահման գծելը մեր իշխանության թուլության հետևանքն է. Մելքումյան

Շուռնուխի 12 տները և անտառային տնտեսության տարածքը եղել է Խորհրդային Հայաստանինը, դրա փոխարեն՝ ավելի հեռու անտառային տարածքները տվել են Մազրիդուզ տարածքը։ Այս իշխանությունը պարզապես ուժ չունի, որ բանակցի։ Եթե այդպես է, ադրբեջանական կողմը կարող է առանց ռազմական միջամտության որտեղ ուզես խորանա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Իշխանություններն այսօր մեր սահմանները չեն կարողանում պահել և «GPS»-ային սահման գծելը մեր իշխանության թուլության հետևանքն է։ Օրինակ՝ եթե Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի առկայության պայմաններում Գորիս-Կապան ճանապարհը կառուցված է եղել տարիներ շարունակ և այդ մայրուղու հետ կապված Ադրբեջանը երբեք որևէ հարց չի բարձրաձայնել, ինչպե՞ս եղավ, որ ամբողջ Խորհրդային Հայաստանի ճանապարհը մեկ էլ դարձավ ադրբեջանական»,- նշեց նա՝ հավելելով, որ խնդիր եղել է Սոթքի ստորգետնյա հանքի արդյունահանման հետ կապված, երբ Ադրբեջանի և Հայաստանի Նախարարների խորհրդի նախագահները տեղում հանդիպել են և Հայաստանը մեծ վարձակալական վճար է վճարել՝ հանքի շահագործման համար, մինչդեռ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի հարցով երբևէ նման խնդիր չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close