Նորություններ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փետրվարի 15-ից 17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Քուչակ-Ապարան ավտոճանապարհին, Արագած, Ծաղկահովիտ գյուղերում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Գյումրի-Բավրա ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա և 12 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Back to top button
Close