ՆորություններՍպորտ

Յուրա Մովսիսյանը բարի գալուստ է մաղթել Էդուարդ Սպերցյանին Հայաստանի հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը բարի գալուստ է մաղթել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, որն այսուհետ հանդես կգա Հայաստանի հավաքականում։

Մովսիսյանը կիսվել է Սպերցյանի հետ տարիներ առաջ արված լուսանկարով ու գրել․ «Բարի գալուստ Հայաստանի հավաքական, Էդուարդ Սպերցյան»։

Մովսիսյանը ևս 2011-13 թվականներին հանդես է եկել «Կրասնոդարում»։

Back to top button