Նորություններ

Մինչ Փաշինյանը մարզպետարանում խորհրդակցության էր, դրսում նրան էին սպասում թիվ 25 դպրոցի աշխատակիցները

Գյումրիի թիվ 25 դպրոցի հարցը չի հանգուցալուծվում: Այսօր դպրոցի աշխատակիցները Շիրակի մարզպետարանի դիմաց էին, որտեղ տեղի ունեցավ նախ խորհրդակցություն, որին մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք: Հետո նաեւ տեղի ունեցավ գերիների հարազատների հետ փակ հանդիպում:

Թիվ 25 դպրոցի ներկայացուցիչներին, սակայն, որեւէ մեկը չընդունեց: Շիրակի մարզպետարանի դիմաց հավաքվել էին նաեւ ոստիկանության աշխատակիցներ, ովքեր չէին թույլատրում քաղաքացիների մուտքը մարզպետարան:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետի որոշմամբ այս դպրոցի տնօրեն է նշանակվել Իրինա Բաղդասարյանը՝ 5 տարի ժամկետով։ Դպրոցի աշխատակիցները, ծնողները դեմ են Իրինա Բաղասարյանի պաշտոնավորմանը: Նրանք պահանջում են հանրույթի կարծիքը հաշվի առնել եւ կայացնել որոշում, որն ընդունելի կլինի իրենց համար:

 

Back to top button
Close