Նորություններ

Ավտովթար Երևանում․ Mercedes-ը բախվել է կայանված Skoda-ին

Երեկ՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Mercedes G մակնիշի ավտոմեքենան Խորենացի-Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել է կայանված վիճակում գտնվող Skoda մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի մասին Երևանի Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close