ՆորություններՍպորտ

Կարացևը, Australian Open-ի կիսաեզրափակիչ հասնելով, ավելի շատ գումար է վաստակել, քան ամբողջ կարիերայում

Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Կարացևի հեքիաթը թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում շարունակվում է։ Ռուսաստանցի թենիսիստը կարիերայի ընթացքում առաջին անգամ է մասնակցում Մեծ սաղավարտի մրցաշարին, ու դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Australian Open-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Կարացևն իր ողջ կարիերայի ընթացքում վաստակել է 618,354 դոլար, մինչդեռ Ավստրալիայի բաց առաջնությունում կիսաեզրափակիչ հասնելու համար մարզիկներին տրվում է 662,000 դոլար։

Այսպիսով, Կարացևն այս մրցաշարում ավելի շատ գումար է վաստակել, քան ողջ կարիերայի ընթացքում։

Կիսաեզրափակչում ռուսաստանցի թենիսիստի մրցակիցն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն է։

armsport.am

Back to top button
Close