ՆորություններՔո ձայնը

«Մինչև տխրահռչակ հայտարարության ստորագրումը, ես բազմիցս հայտարարել եմ, որ ադրբեջանական կողմի զոհերի թիվն անցնում է 15.000-ից»

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մինչև տխրահռչակ հայտարարության ստորագրումը, ես բազմիցս հայտարարել եմ, որ ադրբեջանական կողմի զոհերի թիվն անցնում է 15.000-ից:  Հայտարարությունից հետո պարզապես չեմ կարողացել ուսումնասիրել տիրույթը գերզգայուն հոգեվիճակիս պատճառով։ Այժմ Բաքվում սկսել են խոսել զոհերի թվի մասին, ընդհուպ մինչև 25.000 զոհ։

Այնպես չէ, որ այդ թիվը հեռու է իրականությունից, բայց այնպես էլ չէ՝ ադրբեջանական հասարակությունը զոհերի թվից դրդված կարող է փողոց դուրս գալ։ Նրանք արդյունք ունեն, և զոհերի փաստը կարող են արդարացնել, բայց զոհերի թվի թաքցնելն արդեն խնդիր է իշխանության համար։ Վստահությունը իշխանության նկատմամբ կարող է վերածվել ոչ միայն անվստահության, այլ նաև ատելության։

Այսօր Ալիևի գերխնդիրն այլևս գրաված տարածքները պահելն է, այնտեղ միջազգային ներկայացվածություն ապահովելն է, ինչն իբրև թե կարող է երաշխիք լինել, որպեսզի մենք ռևանշի չանցնենք։

Գնալով Բաքվի բռնապետի գործերը վատանում են, նա մի քանի ամիս հետո վերածվելու է դաժան բռնապետի իր քաղաքացիների համար»։

Back to top button