Նորություններ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 20 տոննա ցորենով բարձված ԿԱՄԱԶ-ը կողաշրջվելով, հայտնվել է երկաթգծին հարակից զառիթափի վրա

Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 16:35-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, Դսեղ գյուղի բնակիչ, 56-ամյա Ռոբերտ Եգանյանը իր վարած ԿԱՄԱԶ մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շուրջ 15 մետր ընթանալով, կողաշրջված վիճակում հայտնվել երկաթգծին հարակից զառիթափի վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ փրկարարական ջոկատը, քաղաքացիները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ էլ ստանալով ամապատասխան բուժօգնություն, հրաժարվել է մնալ հիվանդանոցում, տեղեկացնելով, որ իրեն լավ է զգում:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվոեն ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Գյուրջանյանի և քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ս. Կիրակոսյանի գլխավորությամբ:

Ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա ցորենով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close