ՆորություններՍպորտ

Ռեալը հետևում է Մանչեսթեր Սիթիի պաշտպանին

«Ռեալը» պլանավորում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կենտրոնական պաշտպան ձեռք բերել։

Ինչպես հաղորդում է Daily Star-ը՝ մադրիդյան ակումբը հետևում է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Էմերիկ Լյապորտին։ Իսպանացին դուրս է մնացել «քաղաքայինների» մեկնարկային կազմից, դրա համար էլ նրա ապագան կախված կլինի մրցաշրջանի մնացած հատվածում ստացած խաղաժամանակից։

«Ռեալը» պատրաստ է Լյապորտի տրանսֆերի համար մոտ 57 մլն ֆունտ վճարել․ հենց այդքան էլ «Մանչեսթեր Սիթին» էր տվել խաղացողի համար 2018-ին։ Պաշտպանի պայմանագիրը «քաղաքայինների» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը։

Back to top button