Նորություններ

Կաթողիկոսը Սուրբ Գայանե վանքում օրհնել է նորապսակներին և նվերները բաշխել

Փետրվարի 14֊ին՝ Տեառնընդառաջի Սուրբ Պատարագի ավարտին, Սուրբ Գայանե վանքում կատարվել է նորապսակների օրհնության կարգ: Այնուհետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնի առիթով իր օրհնությունն ու նվերները բաշխեց նորապսակ սարկավագներին և տաճարում ներկա նորապսակ զույգերին։

Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հիշեցնենք, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնում է Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին: Տեառնընդառաջի հետ միասին նաև Բուն Բարեկենդանն է: Երկուշաբթի օրվանից սկսվում է Մեծ Պահքի շրջանը:

Back to top button
Close