Նորություններ

Անվտանգությունից ելնելով հոսպիտալացված հղին դուրս է գրվել. ԱՆ

Նախօրեին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատանն անվտանգությունից ելնելով հոսպիտալացված հղին դուրս է գրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Թարմացված տվյալներ՝ ժամը 14:00 դրությամբ

Նախօրեին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատանն անվտանգությունից ելնելով հոսպիտալացված հղին դուրս է գրվել։

Գիշերվա ընթացքում, նույն նկատառումներից ելնելով, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ է դիմել ևս երկու հղի, ովքեր հոսպիտալացվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Նրանց առողջությանը վտանգ և վաղաժամ ծննդաբերություն չի սպառնում։ Նախնական տվյալներով՝ ստացիոնար բուժումը կշարունակեն մինչև վաղը»,֊ նշված է հաղորդագրությունում։

Back to top button
Close