Նորություններ

«Դատախազության և ՀՔԾ-ի անգործության վերաբերյալ բողոքի քննությունը՝ երկուշաբթի». Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատական նիստ է նշանակվել.

Ինչպես տեղեկացրել էի, ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ բողոք էինք ներկայացրել դատարան:

Բողոքի քննությունը նշանակվել է 2021թ., փետրվարի 15-ին (երկուշաբթի), ժամը 10:30-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Երևան, Նոր նորքի 4-րդ զանգված Գյուլիքևխյան փող. 20, թիվ 2 դահլիճ, դատավոր՝ Հ.Մանուկյան):

Հ.Գ. Հիշեցնում եմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին»:

 

Back to top button
Close