Նորություններ

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել է հումանիտար օգնությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը փետրվարի 13-ին ընդունել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության ներկայացուցիչ, արցախյան պատերազմի մասնակից, ռազմական ֆոտոլրագրող Վյաչեսլավ Ավանեսյանին։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԽ գրասենյակից։

Քննարկվել են պատերազմական գործողությունների հետեւանքով մեծապես տուժված Արցախին ցուցաբերվող մարդասիրական օգնությանը վերաբերող հարցեր։ Վյաչեսլավ Ավանեսյանը տեղեկացրել է, որ իր ներկայացրած կառույցի կողմից Արցախի Հանրապետությանն է տրամադրվել սոցիալական նշանակության հումանիտար օգնություն, որի առաջին խմբաքանակն արդեն ներկրված է։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աջակցության գործընթացի շարունակական կազմակերպման մասին։

Back to top button
Close