Նորություններ

Ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Volkswagen-ն ու Toyota Camry-ն. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 13-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի  Սասունիկ գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետա Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Հ. Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութ են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվադ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև  «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Ոստիկանություը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button