Նորություններ

Մոսկվայում առատ ձյան պատճառով հետաձգվել են տասնյակ չվերթներ. «Զվարթնոցը» հայտնել է Մոսկվա-Երեւան 2 չվերթի ուշացման մասին

Այսօր առավոտյան Մոսկվայի օդանավակայաններում առատ ձյան պատճառով հետաձգվել են տասնյակ չվերթներ, հաղորդում է ՄԿ-ը:

Շերեմետեւո օդանավակայանում հետաձգվել է 21 չվերթ, Վնուկովո օդանավակայանում՝ 5 չվերթ, Դոմոդեվոյում՝ 36 չվերթ, երկու չվերթ չեղարկվել է, Ժուկովսկիում՝ չեղարկվել եւ հետաձգվել է մեկական չվերթ:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքում http://www.zvartnots.aero/RU/index հաղորդվում է Մոսկվայից երկու չվերթի ուշացման մասին: Ըստ չվացուցակի մեկը պետք է ժամաներ ժամը 14:00-ից, սակայն հետաձգվել է 14:40, երկրորդը՝ 16:00-ին, հետաձգվել է 16:25:

Back to top button