Նորություններ

Ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Շիրակի մարզում ունենք կորոնավիրուսի վարակի նահանջ. Լ.Ասլանյան

«Այս պահին Շիրակի մարզում կորոնավիրուսային վարակի բուժմամբ զբաղվող ստացիոնար բուժհաստատություն չկա, միայն գործում է «Գյումրի կենտրոն» ԲԿ-ի տրիաժ բաժանմունքը, որտեղ ընդունվում են կասկածվող հիվանդները և թեթև ծանրության ընթացքով հիվանդները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը՝ անդրադառնալով մարզում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակին։

Պաշտոնյայի տեղեկացմամբ՝ Շիրակի մարզում այս պահի դրությամբ 39 հիվանդ կա, 3 հոգի բուժում է ստանում տրիաժ բաժանմունքում։

Վերջինիս խոսքով՝ ինչպես ամբողջ Հայաստանում, այս պահին ունենք կորոնավիրուսի վարակի նահանջ։

Հիշեցնենք, որ հունվարի կեսերից Շիրակի մարզում դադարեցվեց կորոնավիրուսային վարակի բուժմամբ զբաղվող ստացիոնար բուժհաստատությունների գործունեությունը։ Դրանք էին՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և «Գյումրի կենտրոն» բժշկական կենտրոնի կորոնավիրուսային բաժանմունքը։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close