Նորություններ

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Ի գիտություն Ստեփանակերտում գույքահարկ և հողի հարկ վճարողների, պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝
ֆիզիկական անձանց 2020 թվականի գույքահարկի և հողի հարկի վճարման ժամկետները երկարաձգվել են մինչև ս.թ փետրվարի 20-ը,
կազմակերպությունների համար գույքահարկի՝ 2020 թվականի երկրորդ կիսամյակի հաշվարկ–հաշվետվությունների ներկայացման և վճարման ժամկետները հունվարի 20-ից տեղափոխվել են փետրվարի 20-ը,
2020 թվականի գույքահարկի և հողի հարկի համար վճարված տույժերը կհաշվանցվեն ապառքներին կամ 2021 թվականի համար հաշվարկված պարտավորություններին:
Հարցերի համար դիմել Ստեփանակերտի քաղաքապետարանի քաղաքային տեսչության եկամուտների բաժին կամ զանգահարել 047-95-25-79 և 047-94-44-19 հեռախոսահամարներով»:
Back to top button
Close