ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՄշակույթ/ՊատմությունՆորություններ

Էկրաններ կբարձրանա Սերժ Թանկյանի ու Հայաստանի հեղափոխության մասին պատմող Truth to Power ֆիլմը

System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի և 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին պատմող Truth to Power ֆիլմն էկրաններ կբարձրանա փետրվարի 19-ին։ Մինչ այդ Rolling Stone-ը հրապարակել է ֆիլմի վերաբերյալ կարճ տեսահոլովակ:

Հոլովակում Թանկյանն այցելում է Հոլիվուդի կենտրոնում գտնվող Լիթլ Արմենիա հայկական թաղամաս, ցույց տալիս հայկական դպրոցը, եկեղեցին, սրճարաններն ու ռեստորանները: Նա նշում է, որ ընտանիքն այստեղ է տեղափոխվել 1975 թվականին: «Սա բնակավայր էր, որտեղ հայեր կային ողջ աշխարհից»,- նշում է նա:

Ֆիլմը պատմելու է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության գործում երգչի ունեցած դերակատարման, ինչպես նաև նրա քաղաքացիական ակտիվության մասին:

«Բացառիկ հարցազրույցներով, արկածներով և Սերժի կողմից արված տեսանկարահանումներով Truth to Power ֆիլմը թույլ է տալիս դիտողներին ետնաբեմից տեսնել ինչպիսինն է միջազգային ռոք աստղը, ում հավատն առ երաժշտություն ոչ միայն հեղափոխեց մետալը, այլև համաշխարհային իրադարձությունները», — փաստագրական ֆիլմի մասին ասում է Oscilloscope Laboratories կինոընկերությունը:

Կինոընկերությունը նշում է նաև, որ իր ողջ կյանքի ընթացքում Թանկյանը պայքարել է հանուն սոցիալական արդարության: «Տասնամյակ շարունակվող նրա պայքարը՝ հանուն ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման, ի վերջո հաջողության հասավ Սենատի կողմից: Կառավարություններն ատում են նրան, սակայն ժողովուրդը սիրում է»,- նշում է Oscilloscope Laboratories-ը:

 

Back to top button
Close