ՆորություններՔո ձայնը

«Կարելի էր աշխատանքներն այնպես կազմակերպել, որ անհայտ կորած զինծառայողների ծնողները փողոց դուրս չգային»

Փաստաբան Նորայր Նորիկյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Ես պնդում եմ, որ կարելի էր աշխատանքներն այնպես կազմակերպել, որ անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր փողոց դուրս չգային։
Այո՛, հնարավոր էր նրանցից յուրաքանչյուրի հետ իրականացնել հոգեբանական ու մասնագիտական այլ աշխատանք, ինչպես նաև հնարավորինս տեղեկացնել իրականացվող քայլերի կամ ձեռնարկվող ջանքերի մասին, անհրաժեշտության ու հնարավորության դեպքում՝ նրանց մասնակից դարձնել այդ աշխատանքներին:
Այդ մարդկանց հասկանալ է պետք ու ոչ երբեք մեղադրել:
Դուք չե՞ք տեսնում, որ այս մարդկանց մոտ անելանիության զգացում կա, չգիտեն, թե ու՞մ դիմեն:
Լա՛վ, կարելի՞ էր այս ճգնաժամային իրավիճակում կազմակերպել իրապես ճգնաժամային կառավարում, ապահովել պետական մարմինների առավել արդյունավետ աշխատանք:
Այս իրավիճակը պետական կառավարման համակարգի անկատարության ու փնթիության հետևանք է:
Մի քանի օր առաջ առիթ ունեցա զրուցելու Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ:
Մարդիկ զգուշորեն կարծիք էին հայտնում, որ երկրում կառավարում չկա, իշխանություն չկա, իշխանության ու հասարակության կապը գնալով կտրվում է…
Լուծե՛ք այս մարդկանց խնդիրը, Դուք պարտավո՛ր եք լուծել՝ ըմբռնումով մոտենալով նրանց էմոցիոնալ վարքագծին»:
  Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Back to top button
Close