Նորություններ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 16-17-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Փետրվարի  13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի փետրվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`                       16.70C (1979 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`                         -19.90C (1972 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`                       -2.10C

Back to top button
Close