ՆորություններՍպորտ

Պալմեյրասը պարտվեց Ալ-Ահլիին. Լուիս Ադրիանոն վրիպեց 11-մետրանոցից

Աշխարհի ակումբային առաջնության երրորդ տեղի համար խաղում «Պալմեյրասը» պարտվել է «Ալ-Ահլիին»: Հանդիպումը կայացել է Քաթարում և ավարտվել է 0-0 հաշվով. հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում էլ ավելի ուժեղ են գտնվել «Ալ-Ահլիի» ֆուտբոլիստները (2-3):

«Պալմեյրասի» հարձակվող Լուիս Ադրիանոն, որը մասնակցել է ամբողջ խաղին, չի կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոցը:

Կիսաեզրափակչում «Պալմեյրասը» նվազագույն հաշվով պարտվել է մեքսիկական «Տիգրեսին», իսկ «Ալ-Ահլին» չի կարողացել առավելության հասնել «Բավարիայի» նկատմամբ: Ակումբային ԱԱ-ի եզրափակիչը կկայանա այսօր՝ փետրվարի 11-ի և կմեկնարկի ժամը 22:00-ին:

armsport.am

Back to top button
Close