Նորություններ

Սուրենավան գյուղի տներից մեկում երեխա է հանկարծամահ եղել. մայրը իր 7 օրական երեխայի մահվան մեջ մեղադրում է բժիշկներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   փետրվարի 7-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում «Վեդիի ծննդատուն»   բժշկական կենտրոնից ոստիկանության  Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ  Սուրենավան գյուղի տներից մեկում երեխա է հանկարծամահ եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության  Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով  և հետաքննչական բաժանմունքների ծառայողները:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը 7 օրական Սիլվի Վ.-ն է:

Արդեն ոստիկանությունում մահացածի 39-ամյա  մայրը  ոստիկաներին հայտնել է, որ իր երեխան մահացել է Վեդիի ծննդատան բուժաշխատողների սխալի հետևանքով:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ երեխան ծնվելուց հետո 4 օր մնացել է հվանդանոցում, ապա հարազատները  տեղափոխել են տուն և այդ օրը՝ փետրվարի 7-ին,   երեխան մահացել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close