Նորություններ

Քիչ առաջ այցելել եմ երեկ գերությունից վերադարձած մեր 5 տղաներին․ առողջական վիճակը լավ է

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը քիչ առաջ այցելել է երեկ գերությունից վերադարձած 5 տղաներին: Այս մասին Մկրտչյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Քիչ առաջ այցելել եմ երեկ գերությունից վերադարձած մեր հինգ տղաներին։ Առողջական վիճակը լավ է, մասնագետների պատշաճ վերահսկողության ներքո են գտնվում տղաները։

Նրանց թվում է նաև Գալստյան Արայիկը` Լոռու մարզի Աքորի գյուղից։ Ավելի քան 70 օր առաջ եղել եմ Արայիկենց տանը, մայրիկի` տիկին Անիչկայի հետ կապի մեջ եմ եղել։

Այս ընթացքում բազմիցս հանդիպել եմ փոխվարչապետ Ավինյանի հետ։ Կառավարությունը հսկայածավալ աշխատանք է կատարել։ Ահռելի աշխատանք է կատարել նաև Արտակ Զեյնալյանը։

Գերիների հարցը կարևորագույնն է, իսկ հարցի շահարկումը տարբեր, այդ թվում` քաղաքական նպատակներով համարում եմ ստորություն։ Գոյություն ունենալ չի կարող ավելի կարևոր խնդիր։ Կառավարությունը ջանք չի խնայում մեր գերեվարված զինծառայողների, կամավորների, քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձի համար։ Համբերություն բոլորիս »,-ասված է գրառման մեջ։

Back to top button
Close