ՆորություններՍպորտ

Ռեալը հետաքրքրված է Լայպցիգի կիսապաշտպան Օլմոյով․ հայտնի է, թե որքան կկազմի նրա տրանսֆերը

«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը», հաղորդում է Ok Diario-ն։

Մադրիդյան ակումբում կարծում են, որ 22-ամյա իսպանացին կարող է փոխարինել Լուկաս Վասկեսին, ում հետ «Ռեալը» չի կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ։ Օլմոն իր հերթին ցանկանում է վերադառնալ Իսպանիա։

Հարձակման գծի ուժեղացումը առաջնահերթություն է լինելու «արքայական» ակումբի ղեկավարության համար ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Հիմա «Մադրիդում» կարծում են, որ Վասկեսը կհեռանա թիմից, իսկ Օլմոն իդեալական թեկնածու է ակումբի ղեկավարության համար։ Նրա տրանսֆերը կարող է կազմել 30 միլիոն եվրո։

Գործարքի կայացմանը կարող է նպաստել այն, որ մադրիդյան թիմը լավ հարաբերություններ ունի Օլմոյի գործակալ Խուանմա Լոպեսի հետ, որը ներկայացնում է նաև «Ռեալի» պաշտպան Նաչոյի և «Ռեալի» նախկին հարձակվող Ալվարո Մորատայի իրավունքները։

Back to top button
Close