ՄիջազգայինՆորություններ

Ալեքսեյ Նավալնիի կինը հեռացել է Ռուսաստանից. օդանավն ուղղություն է վերցրել դեպի Ֆրանկֆուրտ

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան, հեռացել է Ռուսաստանից, «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը:

Գործակալության զրուցակցի խոսքով ՝ Յուլիա Նավալնայային տեղափոխող օդանավը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչք է կատարել դեպի Ֆրանկֆուրտ:

Ինքը՝ Նավալնին, ձերբակալվել էր հունվարի 18-ին՝ կնոջ հետ Գերմանիայից վերադառնալուց հետո, որտեղ նա բուժում և վերականգնում էր անցնում: Փետրվարի 2-ին դատարանը Նավալնիին դատապարտեց 3.5 տարվա պայմանական ազատազրկման:

Հունվարի 23-ին, 31-ին և փետրվարի 2-ին Ռուսաստանում տեղի ունեցան Նավալնիին աջակցող չարտոնված ցույցեր, որոնք ավարտվեցին բազմաթիվ ձերբակալություններով:

Յուլիա Նավալնայան մասնակցել էր նաև ընդդիմության ցույցին, որը կայացել էր հունվարի 23-ին՝ Մոսկվայում: Նրան բերման էին ենթարկել եւ տուգանել 20 հազար ռուբլով:

Back to top button
Close