Նորություններ

Գյումրի-Երևան ճանապարհը բացվեց մեկ պայմանով

Գերեվարվածների հարազատների հետ հանդիպեց Շիրակի մարզային ոստիկանության պետը:

Համաձայնություն ձեռք բերվեց, որ կբացվի ճանապարհը այն պայմանով, որ վաղը հարազատներին կհանդիպի ՀՀ ԱԱԾ պետը:

ԱԱԾ պետը Շիրակի մարզից գերեվարվածների հետ կհանդիպի վաղը ժամը 12:00-ին եւ մանրամասներ կփոխանցի գերիների փոխանակման վերաբերյալ: Հարազատները հայտնել են, որ հանդիպումը չկայանալու դեպքում կրկին կփակեն ճանապարհները:

Հիշեցնենք, որ այսօր գերեվարվածների հարազատները փակել էին Գյումրի-Երևան ճանապարհը:

Գերեվարվածների հարազատներն իշխանություններից պահանջում են հրատապ քայլեր ձեռնարկել` գերիներին ազատ արձակելու ուղղությամբ:

Back to top button