Նորություններ

Ռուստամ Մուրադով. Ռուս խաղաղապահները մեկ գերի են տեղափոխել Բաքու եւ հինգին վերադարձրել Երեւան

Ռուս խաղաղապահները մեկ գերի են տեղափոխել Բաքու եւ հինգին վերադարձրել Երեւան: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կատարելու նպատակով իրականացվել է գերիների հերթական փոխանակում»,- ասել է Մուրադովը:

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների կատարած աշխատանքների արդյունքում Ռուսաստանի ՕՏՈՒ ինքնաթիռը Բաքու է տեղափոխել գերության մեջ գտնվող մեկ հոգու, եւ հինգ գերիներ վերադարձվել են Երեւան: Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահները հետագայում եւս կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի անշեղորեն կատարմանը:

Back to top button
Close