Նորություններ

Հրամանատարական հավաքներ 4-րդ զորամիավորումում

Փետրվարի 8-ից 9-ը 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերի հակաօդային պաշտպանության պետերի մասնակցությամբ անցկացվել են հրամանատարական հավաքներ:

Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, համապատասխան փաստաթղթերի առկայությունը, պատրաստվածության աստիճանը։

Հավաքները նպաստել են սպաների գործնական հմտությունների կատարելագործմանը, ժամանակակից պատերազմական գործողությունների ընթացքում համակարգված և առավել արդյունավետ գործելու կարողությունների զարգացմանը։

Back to top button