ՄիջազգայինՆորություններ

Իզմիրում 4․4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Փետրվարի 9-ին Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի Ուրլա շրջանում 4․4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 10։30-ի սահմաններում։

Երկրաշարժը զգացվել է նաև Իզմիրին հարակից նահանգներում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան:

Աղբյուր`    Ermenihaber.am
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button

Back to top button