ՆորություններՍպորտ

Աշխարհի առաջնություն. Բավարիան դուրս եկավ եզրափակիչ

Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում   Մյունխենի «Բավարիան»  2:0 հաշվով հաղթեց Աֆրիկան ներկայացնող «Ալ Ահլիին»։

Գերմանական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լեվանդովսկին:

«Բավարիան» եզրափակիչում կմրցի մեքսիկական «Տիգրեսի» հետ, որը կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով հաղթել էր Լիբերտադորեսի գավաթակիր, բրազիլական «Պալմեյրասին»

Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 11-ին։

 

Back to top button