Նորություններ

Սարալանջի պողոտայում բախվել է 5 ավտոմեքենա. դրանցից մեկի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 8-ին, ժամը 16։46-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարալանջի պողոտայի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված տուժած:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Սարալանջի պողոտայի սկզբնամասում՝ կամրջակի վրա, բախվել են «Lexus GX460» (վարորդ՝ Խ․ Բ․, ծնված 1995 թ.), «Toyota Prius» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1978 թ.), «KIA» (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1954 թ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ․ Ն․, ծնված 1964 թ.) և «Ford Transit» (վարորդ՝ Է․ Ս․, ծնված 1978 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Գ. Հ․-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները Խ. Բ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացու» անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Back to top button
Close