Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառում է Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկը. Յոլյան

Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող  պատմական շենքերից մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

«Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող  պատմական շենքերից մեկը։ Գորիսի ուսուցչի տան շենքը դեռեւս 1950 թվականին եղել է էքսկուրսիայի պետական ծառայության շենքը, հետո դարձել է առաջնորդան, ավելի ուշ Գորիսի ուսուցիչների տունն է եղել։ Այս տանը 1870 թվականին ապրել է Մեսրոպ Մագիստրոս Արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, ով համակարգել է Գորիսի թատրոնի շենքի կառուցման համար ստեղծված խորհուրդը։ Այս շենքը իր կոլորիտով , նշանակությամբ , դիրքով բացառիկ է եւ տարիներ շարունակ փորձեր են արվել վաճառել, բայց մազապուրծ փրկված շենքերից մեկն է։  Այս հրաշալի շենքում կարող է լինել  օրինակ Երկրագիտական թանգարանը, որը այսօր ճիշտ է մշակույթի տան առաջին հարկում է , բայց շատ խեղճ տարածքում կամ գորգերի թանգարան կարող է դառնալ եւ նմանօրինակ հանրային կարեւորության  այլ գործող հաստատություն, բայց ի սեր Աստծո մի փորձեք ջնջել պատմությունը ու հետո տեսնենք էստեղ  ավտոտեխսպասարկաման կետ է գործում։  Հուսով եմ, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանայի իր որոշումը, անթույլատրելի է այս շենքի վաճառքը»,- գրել է նա։

 

Back to top button
Close