Նորություններ

Արցախի ԱԽ-ն քննարկել է անվտանգության և ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած շրջանների խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 8-ին նիստ է գումարել Անվտանգության խորհուրդը՝ ընդլայնված կազմով:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին հետպատերազմյան իրողություններին՝ Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հարցերից մինչև Արցախի իշխանության վերահսկողությունից դուրս մնացած շրջանների և դրանց բնակիչների խնդիրներ:

Զեկուցումներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Անվտանգության խորհուրդը զեկուցումների հիման վրա լրացուցիչ քննարկումներ կծավալի և առաջարկություններով կդիմի գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններին:

Նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ այսուհետ Անվտանգության խորհուրդը նիստեր է հրավիրելու ավելի հաճախակի՝ ըստ նախօրոք հայտնի օրակարգի, իսկ հրատապ հարցերի դեպքում՝ ըստ անհրաժեշտության:

Back to top button
Close