ՆորություններՔո ձայնը

Հաջողության են հասել այն ժողովուրդներն ու պետությունները, որոնց առաջնորդել են մտածողությամբ շրջահայաց և գործողություններով հեռատես անհատները. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պատմության մեջ կենտրոնական դերակատարությունը միշտ էլ պատկանել է առաջնորդին: Հաջողության են հասել այն ժողովուրդներն ու պետությունները, որոնց առաջնորդել են մտածողությամբ շրջահայաց և գործողություններով հեռատես անհատները: Պատմության թատերաբեմից անհետացել կամ լավագույն դեպքում ուրիշների հպատակությունն են ընդունել այն ազգերն ու երկրները, որոնց ղեկավարել են ժողովրդավարության իրական արժեհամակարգ չունեցող մեծամասնության ընտրյալները: Մտածողությամբ շրջահայաց և գործողություններով հեռատես առաջնորդ կարող է ընտրել ժողովուրդը, բայց ոչ երբեք այդ արժեհամակարգին դեռևս անհաղորդ նրա մեծամասնությունը… Ապացույցը մեր ներկան է»:

Back to top button
Close