ՆորություններՍպորտ

Միլանը ջախջախեց Կրոտոնեին ու վերադարձավ առաջին հորիզոնական

Ա Սերիայի 21-րդ տուրում «Միլանը» ընդունել էր «Կրոտոնեին» ու ջախջախիչ հաղթանակ տարավ։ Հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով։

30-րդ րոպեին հաշիվը բացեց Զլատան Իբրահիմովիչը՝ խփելով իր ակումբային կարիերայի 500-րդ գոլը։ Շվեդ ֆուտբոլիստը երկրորդ կեսում՝ 64-րդ րոպեին նաև կրկնապատկեց հաշիվը։ 5 րոպե անց Անտե Ռեբիչը հաշիվը դարձրեց 3-0, իսկ ընդամենը  մեկ րոպե անց դուբլ ձևակերպեց։

Ռոսսոներիները 49 միավորով գլխավորեցին Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։

Back to top button
Close