ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Արցախի ընդհատված թռիչքը». ֆիլմ՝ հետպատերազմական Արցախի մասին

ԳԱԼԱ հեռուստաընկերության պատրաստած ֆիլմը՝ հետպատերազմական Արցախի մասին:

Հետպատերազմական Արցախում կյանքը շարունակվում է: Մարդիկ փորձում են վերացնել պատերազմի հետքերը, վերականգնել ավերված տներն ու ենթակառուցվածքները, հարմարվել, ոտքի կանգնել, ապրել, ժպտալ… Սա նաև պատգամն է այն հերոսների, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի:

Մնացել ենք արցախցիներով, ասում են՝ նախկինի նման զբոսաշրջիկներ չեն այցելում: Հիմնական հյուրերը խաղաղապահներն են…

Սոցիալական վիճակը սրված է, խնդիրները շատ են, բայց ուշագրավն այն է, որ արցախցիները հիմնականում չեն դժգոհում՝ պատերազմի բովով ենք անցել ու բախվել ծանր հետևանքներին…

Տեղահանված արցախցիներից շատերն են հետ եկել: Այսօր բնակարանային խնդիրը հրատապ լուծում պահանջող հարցերից մեկն է: Նրանք, ովքեր դեռևս իրենց տեղը չեն գտնում Արցախում, սպասում են հարցի լուծմանը:

Back to top button
Close