ՄիջազգայինՆորություններ

Լոնդոնում դանակով հարձակումների հետեւանքով երիտասարդ տղամարդ է սպանվել, 9 մարդ վիրավոր է

Ոստիկանությունը հետաքննում է Լոնդոնի հարավում դանակով հարձակումների շարքը, որի հետեւանքով զոհվել է 22-ամյա տղամարդ եւ վիրավորվել եւս ինը մարդ, հաղորդում է PA Media-ն:

Ուրբաթ օրը սպաները Քրոյդոնի շրջանում դանակով հարձակման հինգ ազդանշան են ստացել երեկոյան 18:56-ից 21:12-ն ընկած ժամանակահատվածում:

Վիրավորված 22-ամյա տղամարդը տեղում մահացել է:

Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ մի խումբ տղամարդիկ այցելել են Քրոյդոնում գտնվող Ուիսբիչ Ռոուդ փողոցի տներից մեկը, եւ երիտասարդին սպանել են բախման ժամանակ։

Սքոթլանդ Յարդը շաբաթ օրը հայտարարել է, թե չի կարծում, որ այդ մի քանի միջադեպերը կապված են:

Back to top button
Close