Նորություններ

Ծնողներով մոտ 1400 մարմին ենք դուրս բերել, բայց էլի դիակներ կան․ զոհված զինծառայողի հայր

Մինչև այսօր ոչ մեկը ոչ մի պատիժ չի կրել։ Այսինքն՝ բանակից մինչև շարքային զինվոր, բոլորը ճիշտ են եղել այս մարտավարության ընթացքում, բայց չգիտես ինչու բոլոր մարտերը ձախողել ենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՊՆ-ի դիմաց ակցիա իրականացնող զոհված զինծառայողներից մեկի հայրը։

«Հրամանատարական կազմի մեջ խնդիրները մեծ են։ Զինվորներն էլ, ծնողներն էլ կոնկրետ Կարեն Առուստամյան անունը նշում են։ Նա ամեն ինչ արել է, որ մի բան ուղղակի չստացվի, որովհետև չի հասկացել։ Կարող է նպատակուղղված չի արել, բայց այդքան չի հասկացել՝ ինչ անի»,-նշեց զոհված զինծառայողի հայրը։

Անհետ կորածների հարազատները Պաշտպանության նախարարի հետ հանդիպում են պահանջում․ «Ուզում ենք ևս մեկ անգամ մեր պահանջները ներկայացնենք և խնդրենք, որ այն գործողությունները, որոնք մենք ենք անում, մի քիչ շարժվեն իրենք անեն։ Ծնողներով մոտ 1400 մարմին ենք դուրս բերել պատերազմի ավարտից հետո, բայց էլի դիակներ կան։ Հիմա տարբեր խնդիրներ կան, որ կարող ենք դրանք լուծել»,-նշում է ծնողներից մեկը։

Back to top button
Close