Նորություններ

Հանգստյան օրերին 12 չվերթ է նախատեսված դեպի Ռուսաստան

Փետրվարի 6-7-ին դեպի Ռուսաստան 12 չվերթ կիրականացվի։

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ փետրվարի 6-ին դեպի Ռուսաստան նախատեսված է 5 չվերթ, որից 2-ը՝ դեպի Մոսկվա։ Նույն օրը չվերթներ կիրականացվեն նաև դեպի Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ և Սոչի։
Փետրվարի 7-ին դեպի Ռուսաստան կիրականացվի 7 չվերթ, որից 3-ը կլինեն Մոսկվայի ուղղությամբ։ Չվերթներ կլինեն նաև դեպի Կրասնոդար, Դոնի Ռոստով, Նովոսիբիրսկ։

Այս պահի դրությամբ փետրվարի 8-ին դեպի Մոսկվա 2 չվերթ է նախատեսված։

Փետրվարի 6-8-ին չվերթներ են նախատեսված նաև դեպի Մինսկ, Դոհա, Շարմ Էլ Շեյխ, Փարիզ, Թեհրան, Դուբայ և Վիեննա։

Հիշեցնենք, որ 2021թ․-ի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ՀՀ քաղաքացիներն օդային ճանապարհով ՌԴ սահմանը կարող են հատել

«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում։ Փետրվարի 1-ին դեպի Ռուսաստան 6 չվերթ էր իրականացվել։ Նկատենք, որ չվերթների թիվն ամեն օր ավելանում է։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ չնայած դեպի Ռուսաստան չվերթների տոմսերը եռակի անգամ թանկացել են, բազմաթիվ քաղաքացիներ արդեն տոմսեր են ամրագրում: Ավիաընկերություններից հայտնում են, որ դրանք հիմնականում միակողմանի ամրագրումներ են:

Back to top button