Նորություններ

ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում ահաբեկիչներին պատկանող «գաղտնի բազա» են պայթեցրել

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգի հարակից շրջանում գտնվող ծայրահեղական ապստամբներին պատկանող «գաղտնի բազային»:

Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է almasdarnews.com-ը:
RusVesna.SU ռուսական յութուբյան ալիքը այս շաբաթ հաղորդել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը թիրախավորել են «Հայյաթ թահրիր ալ- Շամ» խմբավորման` Իդլիբ նահանգում գտնվող  գաղտնի հենակետը, ինչի հետևանքով այն ամբողջությամբ ավերվել է:

«Օդային հետախուզական ինքնաթիռները հետևում էին «Հայյաթ թահրիր ալ- Շամ» խմբավորման ահաբեկիչների գաղտնի բազայում տեղաշարժի», — նշել է յութուբյան ալիքը և հավելել, որ տվյալ «հակաահաբեկչական գործողությունը տրամաբանական պատասխան էր Թուրքիայի անկարողությանը՝ վերահսկողություն հաստատել իր իսկ զինյալ խմբավորումների վրա, որոնք համակարգված հարձակվում են Իդլիբի դեէսկալացիայի գոտում Դամասկոսի կողմից վերահսկվող տարածքների վրա»:

Back to top button