Նորություններ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 5-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում «Օպել Սինտրա» մակնիշի մեքենան բախվել է կայանված «Ֆոլքսվագեն Վենտո», «Օպել Վեկտրա» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենաների. «Օպել Սինտրայի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 5-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել դաշտում. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 5-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 25-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 5-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում «Նիսան Տիդա» մակնիշի մեքենան բախվել է ծառին. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 5-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 5-ին, ժամը 19.40-ին սահմաններում, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցում իրար են բախվել «Նիսան» և երկու «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելներից» մեկի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 5-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 126-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդեսի» ուղևորը և «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button