Նորություններ

Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից

Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում, երեկ՝ փետրվրի 5-ին հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից: Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրա ինքնությունը:

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:

2020 թվականի Նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն:

Back to top button