Նորություններ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 5.08 հա տարածքում բռնկված հրդեհները

Փետրվարի 4-ից 5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝


Լոռու մարզի 
Ալավերդի քաղաքում՝ 1․5 հա,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1 հա, Գորիս-Որոտան ավտոճանապարհին՝ 2 հա,

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 5000 քմ, Կողբ գյուղում՝ 800 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 5.08 հա։

Back to top button