ՆորություններՍպորտ

Հարգա՛նք դրսևորեք, ես արժանի չեմ այս վերաբերմունքին․ Զիդանը ասուլիսի ընթացքում հունից դուրս է եկել

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո առաջին ասուլիսի ընթացքում կոշտ է արձագանքել լրագրողի այն հարցին, թե արդյոք ֆրանսիացին չի պատրաստվում հեռանալ թիմից։

«Անցած տարի մենք հաղթել ենք Լա լիգան։ Մենք՝ «Ռեալը»․․․Հաջորդ մրցաշրջանում, հնարավոր է, անհրաժեշտ լինեն որոշ փոփոխություններ։ Բայց այս մրցաշրջանում մենք պայքարելու իրավունք ունենք։ Եկեք պայքարենք։

Մենք հաղթել ենք առաջնությունը անցած տարի, ոչ թե 10 տարի առաջ։ Մի փոքր հարգա՛նք դրսևորեք։ Դուք (լրագրողները/խմբ․) շատ բան եք խոսում։ Բայց դուք պետք է պատասխանատվություն վերցնեք ձեր վրա։ Ասա՛ իմ ներկայությամբ․ «ես ուզում եմ, որ դու հեռանաս», կամ «մենք ուզում ենք, որ դու հեռանաս», այլ ոչ թե իմ մեջքի հետևից։

Մի օր ես հեռանում եմ «Ռեալից», հաջորդ օրը՝ ոչ։ Հետո մենք ոչ-ոքի ենք խաղում, կամ էլ պարտվում ենք ու հեռանալու մասին խոսակցությունները նորից ակտիվանում են։ Ամեն անգամ, երբ մենք վատ խաղ ենք ունենում, դուք հարցնում եք այդ մասին։ Ես արժանի չեմ այդպիսի վերաբերմունքի։

Ես մի փոքր բարկացած եմ ու ինքնամեկուսացած էի երկու շաբաթով (կորոնավիրուսի պատճառով/խմբ․) ու անհամբերությամբ սպասում եմ հնարավորությանը, որ դուրս գամ ու ցույց տամ, որ պայքարելու եմ մինչև վերջ»,-Զիդանի խոսքն է մեջբերում ESPN-ը։

armsport.am

Back to top button
Close