Նորություններ

Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը կրկին քննարկել են Արցախին եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից կնքված համաձայնագրերի իրագործման ընթացքը: Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության վիճակին և հեռանկարներին, միջազգային հարցերում 2 երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Ուրվագծվել է ԱԳՆ մակարդակով միջգերատեսչական առաջիկա շփումների ժամանակացույցը:

Back to top button
Close