Նորություններ
Փետրվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի փետրվարի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.80C (1981 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -24.00C (1974 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` -4.10C