Նորություններ

Ռուս փորձագետը համեմատել է Նավալնու շուրջ գործընթացները եւ Փաշինյանի ելույթը 2018-ին

Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Ռուսաստանում՝ կապված Ալեքսեյ Նավալնու շուրջ աղմուկի հետ, եւ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում 2018-ին՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, անհամադրելի են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

«Հայաստանում ելույթները հանգեցրին իրական իշխանափոխության: Այն ժամանակ ամբողջ երկիրը համախմբվեց Փաշինյանի շուրջ: Այստեղ խոսքը մարգինալների մասին է, որոնց ոչ ոք չի աջակցել: Տեղեկատվական աղմուկը ապահովել են լիբերալ ԶԼՄ-ները, որոնք այստեղ լուրջ ազդեցություն չունեն: Նրանք ակտիվորեն շրջանառում են Նավալնուն»,- հավելեց փորձագետը:

Նրա խոսքով, սա որոշ տեղական, մարտավարական խնդիրներ լուծելու սովորական փորձ է, խաղադրույք է կատարվում ներքին խնդիրների վրա: Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցվում են ռազմավարական հարթության վրա:

«Երկրում իշխանափոխության կամ իրավիճակի ապակայունացման մասին հարց չկա: Նավալնին հեռանկար չէ: Տեխնոլոգիաները, որ Արեւմուտքը կիրառել է Հայաստանում 2018-ին, Ռուսաստանում չգործեցին: Ռուսաստանը, պարզվեց, պատրաստ էր դրան»,- եզրափակեց նա:

Back to top button
Close